Առաջին խոշոր տարածքային հակամարտությունը ուշ Խորհրդային
ժամանակշրջանում տեղի ունեցավ Լեռնային Ղառաբաղի հատվածում, որը
լինելով հայաբնակ տարածք, միացվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ին դեռ
1920-ական թվականներին։ 1988 թվականին, Հայ բնակչության կողմից
կազմակերպված ցույցերը ուղված էին Ղարաբաղի վերամիավորմանը
Հայաստանի հետ, ինչը հանգեցրեց հայերի հանդեպ բռնաճնշումների
իրականացմանը Ադրբեջանի կողմից։ Նման անհանդուրժողականության
արդյունքում սկսվեց առաջին հայ-ադրբեջանական պատերազմը, որը խլեց
մոտ քսան հազար մարդու կյանք։ Մինչ օրս հակամարտությունը մնում է
չլուծված։ Այս եզակի հատորում, հռչակավոր հասարակագետներ և
պատմաբաններն վերլուծում են Ղարաբաղյան հակամարտությունը, որը
հանդիսանում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական
նշանակություն ունեցող և նավթաշատ շրջաններից մեկը ։
Ղարաբաղյան հակամարտության «վառ առանձնահատկությունը»
կայանում է ստեղծված ճգնաժամի լուծում գտնելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի,
ՄԱԿ-ի և տարածաշրջանային ուժերի միջնորդության բազմաթիվ ջանքերի
ձախողման մեջ։ Այս հատորի հիմնական ներդրումներից մեկը, այդ
անհաջողությունների տրամաբանական վերլուծության ներկայացումն է,
որը հիմնականում կապված է հակամարտության կողմերի, հատկապես

Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության
անհրաժեշտ կարիքները չբավարարելու հետ: