1988 թվականի փետրվար ամսվա վերջին, աշխարհը ցնցված էր, ԽՍՀՄ
հանրապետություններից մեկում՝ Հայկական Սովետական Խորհրդային
Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած երկարատև
ցույցերից։ Չնայած այն փաստին, որ ցույցերը իրականցվում էին առանց
բռնության, նրանց վայրը, մեծությունը, երկարությունը և ակնհայտ
հանկարծակիությունը, աշխարհի գիտակցությանը հասցրեցին մի շարք
մարդկանց և տեղավայրերի անուններ, որոնք պետք է անբաժանելի լինեն
իրարից, քանզի մարմնավորում են կարևոր և կենսունակ մի խնդիր։ Ընգծելով
«հրապարակայինություն» և «վերակառուցում» բարեփոխումենրի
շրջանակներում նշված խոստումները, հազարավոր ցուցարարների ձայները և
դիտարկումները ուղաված էին ազդելու մի շարք ԽՍՀՄ քաղաքական գործիչների
վրա, երկրի ներքին սահմանների փոփոխության հարցի շուրջ։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դարձավ Խորհրդային Միությունում
բնակվող ազգերի ամենադժվար խնդիրներից մեկը։ Վերջին 18 տարվա
ընթացքում կուտակված փաստաթղթփերի բնօրինակների, քարտեզների,
վիճակագրական տեղեկությունների, ժամանակագրության և նկարների
ընդարձակ օգտագործման շնորհիվ Զորյանի համալսարանը, իր աշխատակազմի
հետ միասին ընթերցողներին է ներկայացնում ոչ միայն անհրաժեշտ
տեղեկությունը ԼՂ հակամարտության մասին, այլ նաև ներկայացնում է
համարժեք մի համատեքստ, որում հնարավոր է վերլուծել տվյալ խնդիրը։