Ցեղասպանության և մարդու իրավունքների վեբինարների շարք,
ամառ 2020

COVID-19 համաճարակը կտրականապես փոխեց մեր ամենօրյա ապրելակերպը և ինչպես ենք մենք փոխազդվում շրջակա աշխարհի հետ։ Սա նշանակում է, որ ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային համալսարանը, 18 տարվա մեջ առաջին անգամ, չի բացի իր դռները և ողջունի ամբողջ աշխարհից ժամանած ուսանողներին և մասնակիցներին, իր ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանային ծրագրի շրջանակներում։ Այս ուժեղացված ամառային դասընթացը միտում ունի զարգացնել գիտնականների նոր սերունդ, ներգրավելով նրանց մասնակցել ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնա-սիրությունների հետազոտման և հրապարակման գործընթացի մեջ։

Համաձայն համալսարանի բարձրորակ կրթական ռեսուրսների տրամադրման` համալսարանը ուրախ է ներկայացնել հինգ մասից բաղկացած վեբինարների շարք, որը ընդգրկում է հայեցակարգային թեմաներ և դեպքերի ուսումնասիրություններ և ներկայացվում ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների առաջատար գիտնականների կողմից։

Բոլոր հինգ սերիաները ներկայացվելու և վարվելու են Zoom ծրագրով, ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային համալսարանի ներկայացուցչի կողմից։ Քննարկումների և ներգրավվածության մակարդակը բարձրացնելու համար, մասնակիցներին խորհուրդ է տրվում ծանոթանալ առաջարկված գրականության հետ և մինչ նստաշրջանների սկիզբը մտածել քննարկման համար որոշ հարցերի մասին:

Առաջին սերիա։ Միջավայր/կլիմայի փոփոխություն և հակամարտություն։ Ալեքս Ալվարեզ

Երեքշաբթի, 28-ը հուլիսի @ 4։00 ԱՍԺ (Արևելյան ստանդարտ ժամ)

Երկրորդ սերիա։ Ցեղասպանություն Ռուանդայում։ Հոլլի Բրեհմ

Երեքշաբթի, 4-ը օգոստոսի @ 4։00 ԱՍԺ

Երրորդ սերիա։ Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդները։ Լորենա Ֆոնտեն

Երեքշաբթի, 11-ը օգոստոսի @ 4։00 ԱՍԺ

Չորրորդ սերիա։ Ցեղասպանություն, անպատժելիություն և Գվատեմալացիների կյանքը։

Երեքշաբթի, 18-ը օգոստոսի, @ 4։00 ԱՍԺ

Հինգերրորդ սերիա։ Սեռ, ցեղասպանություն և սպիտակների գերիշխանությունը Միացյալ Նահանգներում։

Երեքշաբթի, 25-ը օգոստոսի, @ 4։00 ԱՍԺ

Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանային ծրագրի մասին

Մինչ օրս, 400 ուսանող, 40 երկրից ավարտել է ՑՄԻՀԾ-ի ծրագիրը։ Ուսանողների, համալսարանի և աշխատակազմի ընդանուր արտառոց փորձի արդյունքը հանգեցրեց ամուր կապերի ու բարեկամության հաստատմանը և զարգացմանը, որոնք շարունակում են ընդարձակվել լսարաններից դուրս։

Այս (ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանային ծրագիրը) կրթական նախաձեռնությունը մի օրինակ է, որը ստեղծում է` պատմության, երկխոսության և հաշտեցման վերաբերյալ ուսուցման լաբորատորիա` ստեղծելով իրազեկված քաղաքացիների և գիտնականներին ցանց ամբողջ աշխարհում:

ՑՄԻՀԾ դասընթացի տնօրեն, պրոֆեսոր Ջոյս Ապսել

Թերևս ՑՄԻՀԾ-ի գործարկման ամենաէական օգուտներից մեկը եղել են նրա շրջանավարտները, ովքեր դուրս եկան աշխարհ որպեսզի հետազոտեն, հրապարակեն, սովորեցնեն և բարձրացնեն ցեասպանությունների բնության մասին գիտակցությունը, մարդու իրավունքների կարևորությունը և ցեղասպանությունների կանխման կարևորությունը։ Սեղմեք այստեղ ավելին իմանալու համար։

Համալսարանը անհամբեր սպասում է ընդունել ՑՄԻՀԾ-ի հաջորդ խմբին, 2021 թվականին։