Մեր Մասին

Զորյան ինստիտուտը, շահույթ չհետապնդող կազմակերպություն, ծառայում է մարդու համընդհանուր իրավունքների, ցեղասպանության և սփյուռքի ու հայրենիքի հարաբերությունների ուսուցման և հանրային իրազեկման գործին: Սա ձեռք է բերվում գիտնականների եւ մասնագետների շարունակական ջանքերի շնորհիվ, օգտագործելով համեմատական եւ միջդիսցիպլինար մոտեցում եւ բարձրագույն ակադեմիական չափանիշներին համապատասխան:

Այդ նպատակով ինստիտուտը իրականացնում եւ աջակցում է միջդիսցիպլինար հետազոտություններ, փաստաթղթեր, դասախոսություններ, սեմինարներ, կոլոկվիումներ եւ հրապարակումներ.

Մեր Պատմությունը

1970-ականների վերջին հայ մտավորականների մի խումբ, տոգորված իրենց պատմությանը, ինքնությանն ու ազգի ապագային վերաբերող հարցերով, եկան մի ընդհանուր համոզման, որ անհրաժեշտ է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել իրենց ժողովրդի այսօրվա իրականությանն առնչվող կարևորագույն հարցեր: Այս անհատները, ոգեկոչված հնարավոր փոփոխության բուռն մղումով՝ հանձն առան ձևավորել ժամանակակից խնդիրների վերաբերյալ ազատ և քննադատական հարթակ՝ գիտական, վերլուծական և օբյեկտիվ միջոցներով ազդելով իրենց ժողովրդի մտածելակերպի և գիտակցության վրա: Հիմնական նպատակը հայի պատմությունը իր իսկ ձայնով սահմանելն էր։

1982թ. Զորյան ինստիտուտը, ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման հիմնարկությունը, հիմնադրվել է Քեմբրիջում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ)։ Համահիմնադիրներն էին Կարպիս Քորթիանը, Ժերար Լիբարիդյանը և Գրեգ Սարգիսեանը: Նրանց միացան Թաթուլ Սոնենց-Փափազյանը և Լևոն Սարգիսյանը` գրանցելով ինստիտուտը որպես շահույթ չհետապնդող կառույց (501 (c) 3):

1984թ. հիմնադրվեց Կանադայի Զորյան ինստիտուտը․ համահիմնադիրներն էին Վարուժ Այվազյանը, Ժերար Լիբարիդյանը և Գրեգ Սարգիսեանը։ Նրանց միացան Ալբերտ Բակոսը և Զավեն Սարգիսեանը` գրանցելով ինստիտուտը որպես բարեգործական կազմակերպություն:

1980-ականներին և 1990-ականներին Զորյան ինստիտուտը գրասենյակներ ուներ նաև Լոս Անջելեսում և Փարիզում:

  • Համեմատական վերլուծությունը կարևոր է սեփական փորձով օգնելու մյուսներին հասկանալ և զգալ քո պատմությունը։ Օրինակ, երբ բացատրենք Կատալոնիայի և Իսպանիայի պատմությունը կանադացի մեր ընկերոջը, պատմությունը հեշտորեն կընկալվի, եթե զուգահեռներ տարվեն Քվեբեկի և Կանադայի մնացած հատվածի պատմությունների միջև:
  • Նման համեմատություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ «Գիտելիքների համակարգման և գեներացման ընդհանուր մարմին», ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է ունենան պատմական իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ՝ փաստերը հավաստի պարզաբանելու համար՝ կարողանալով արդյունավետ զրույցներ ունենալ վիճելի թեմաներով:

Ինստիտուտը ստեղծվել է առանց ֆինանսական օժանդակության կամ որևէ հաստատության կամ կազմակերպության աջակցության, ինչպես նաև չի ստացել նվիարատվություն: Հիմնական միտումը այն էր, որ Զորյան ինստիտուտի անկախությունը պահպանելու համար անհրաժեշտ էր խուսափել որևէ առանձին կազմակերպությունից կամ անհատի ֆինանսական կախվածությունից: 

Համահիմնադիրները առաջնորդվել  են այն համոզմամբ, որ հայկական համայնքում կան անհատներ, ովքեր կաջակցեն նոր հիմնված ինստիտուտին, որը նվիրված է գլոբալ համատեքստում ժամանակակից հայ հասարակության ​​ուսումնասիրությանը՝ երկարաժամկետ նախագծերի միջոցով:

2d3d00f9-04d2-4c99-86f8-6b13cbdeb904

Ինստիտուտը կազմված է երկու առանձին, բայց փոխլրացնող խորհուրդներով: Գիտական ​​խորհուրդը ձևավորում և իրականացում է միջոցառումներն ու նախագծերը։  Կորպորատիվ խորհուրդը պատասխանատու է ինստիտուտների գործունեության իրավական, վարչական և ֆինանսական ասպեկտների համար: Հիշատակման արժանի են այս խորհուրդներում տարիներ շարունակ ԱՄՆ կամ Կանադայի գիտական ​​խորհուրդները նախագահող ներկայացուցիչները, ինչպես օրինակ՝ Լևոն Չորբաճեանը, Իզապէլ Կապրիէլեանը, Կարոլան Նաճարեանը, Էդ Սաֆարեանը, Ջորջ Շիրինեանը, Ռոջեր Սմիթը:

Հիշատակման արժանի են նաև գրասենյակների գործադիր տնօրեններն ու ղեկավարներ, ինչպես օրինակ՝ Արտեմ Արմենիանը, Ալվարդ Բադալիանը, Սուսան Բրյուստերը, Սալբի Ղազարիանը, Կատերին Քեսսեդջյանը, Ժերար Լիբարիդյանը, Գրեգ Սարկիսսիանը, Լենա Սարկիսսիանը, Ջորջ Շիրինիանը, Մարիա Թիթիզիանը, Թալին Ոսկերիչյանը և Լաուրա Յարդումյանը։

Ինստիտուտի աշխատանքը գերազանցեց իր նախնական սպասելիքները: Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանի ծրագիրը (Genocide and Human Rights University Program), Մինեսոտայի համալսարանի և Տորոնտոյի համալսարանի պատմության ֆակուլտետի համագործակցությամբ, որը նախաձեռնվել է 2002թ․, այնպիսի հաջողություն գրանցեց, որ հանգեցրեց նոր բաժնի «Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ստեղծմանը (International Institute for Genocide and Human Rights Studies (IGHRS))։ Վերջինս ուղղված է GHRUP-ը ղեկավարելու, համեմատական ​​վերլուծությամբ ցեղասպանության և մարդու համընդհանուր իրավունքների խնդիրների վրա կենտրոնանալու և ոչ հայկական հաստատությունների և սուբյեկտների հետ աշխատելու համար: 2016թ.-ի դրությամբ GHRUP-ն ունի ավելի քան 400 շրջանավարտ 40 երկրներից: Հետագայում ստեղծվեց Սփյուռքի ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը, ինչպես նաև 1991թ., «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների հանդես» ակադեմիական ամսագիրը, որի հիմնադիր խմբագիրն էր Խաչիկ Թոլոլյանը: Այնուհետև, 2005թ.-ին IGHRS-ը նախաձեռնեց «Ցեղասպանության ուսումնասիրություններ և կանխարգելում» (Genocide Studies and Prevention)՝ հետագայում վերանվանվելով որպես «Ցեղասպանությունների միջազգային ուսումնասիրություններ» (հիմնադիրներ՝ Իսրայել Չառնի և Ռոջեր Վ. Սմիթ, հիմնադիր խմբագիրներ՝ Ալեք Ալվերազ, Հերբ Հիրշ, Էրիկ Մարկսուն և Սեմ Տոտեն): Եվ՛ սփյուռքի և GSI ներկայացուցիչները տպագրվում են Տորոնտոյի մամուլի համալսարանում: Մինչ օրս հրատարակվել է մոտ 50 գիրք, որոնցից շատերը դարձել են դասական իրենց բնագավառներում:

Զորյան ինստիտուտը՝ իր ստորաբաժանումներով, վերջին 35 տարվա ընթացքում, դարձել է ժամանակակից հետազոտական կենտրոն՝ հնարավորություն ստեղծելով մտածել, հետազոտել և վերլուծել մեր այսօրվա կյանքի վրա ազդող պատմական իրողություններն ու իրադարձությունները: Ինստիտուտը կարևորում է համայնքի մտավոր ուժը և ազդեցությունը՝ հարստացնելով հայ անհատների և այլոց փորձը կրթաթոշակների և հրապարակումների գործիքակազմով, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով իրազեկելով ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։

Մասնաճյուղեր

Previous
Next