Համալսարանի
մինչ օրս ամենահեղափոխական ձեռքբերումներից մեկը «Հայոց ցեղասպանություն 1915/16. Փաստաթղթեր
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության արխիվից» գրքի խմբագրման, թարգմանության,
ֆինանսավորման և հրատարակման աջակցությունն է։
Վոլֆգանգ Գուստը
իր կնոջ՝ Ինգրիդ Գուստի հետ միասին, մանրակրկիտ հավաքել, վերականգնել և հրատարակել
է փաստաթղթեր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվից:
Այս ընդարձակ
ժողովածուն պարունակում է մոտ 218 հեռագիր, նամակ և զեկույց որոնք գրվել են Օսմանյան
կայսրությունում Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցների կողմից և ուղարկվել Բեռլինի
արտաքին գործերի նախարարություն։ Ձեռագրերի մեջ նկարագրվում է Հայոց ցեղասպանության
գործընթացը:
Այս նյութերն
անթերի ապացույցներ են ( քանզի պատկանում են Թուրքիայի ռազմական դաշնակցին) մարդկանց
այն զանգվածի համար, ովքեր ժխտում են է Հայոց ցեղասպանության իրականությունը: Սա հետազոտողներին
ավելի խորը պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանությունը իրագործողների, գործողությունների
և դրդապատճառների երևան գալու մասին:
Գրքի գերմաներեն
հրատարակումը կարևոր դեր խաղաց 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:, «Կանաչների դաշինք» կուսակցության համանախագահ
Չեմ Օզդեմիրը 2017 թվականին Զորյան համալսարան կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարեց.
«Վոլֆգանգ Գուստի և Զորյան համալսարանի
աշխատանքը կարևոր նշանակություն ունի, քանի որ մենք առաջին անգամ ականատես եղանք Գերմանիայի
Արտաքին գործերի նախարարությանը պատկանող փաստաթղթերին, և այդ փաստաթղթերը, հավանաբար,
աշխարհում ամենալավ պահպանված արխիվն են Հայոց ցեղասպանության մասին»:
Համալսարանի
աշխատակիցներն աջակցել են գրքի գերմաներեն (2005) և թուրքերեն (2012) ինչպես նաև անգլերեն
լեզվով գրքի թարգմանությանը, խմբագրմանը և հրատարակմանը (2014):