Article

Նախագահ Բայդենը ճանաչում է հայոց ցեղասպանությունը

24-ը ապրիլի, 2021

Մենք գովաբանում ենք նախագահ Բայդենի որոշումը, այսօր, հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ճանաչել հայերի դեմ իրականցված հանցագործությունները որպես ցեղասպանություն։

Կարդացեք պաշտոնական ելույթը այստեղ՝

https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/04/24/statement-by-president-joe-biden-on-armenian-remembrance-day/

Նախագահ Բայդենը զբաղցրեց իր պաշտոնը, ԱՄՆ-ի համար բավականին անհանգիստ ժամանակաշրջանում։ Քաղաքական, կրոնական և ռասսայական կոնֆլիկտների բռնկման ժամանակ, նա կոշտ քայլեր ձեռնարկեց, որպեսզի դժվարին պահին, միավորի պառակտված երկիրը։

Ելնելով ցեղասպանության տեսությունից, որն ամրապնդվում է մարդու համընդհանուր իրավունքներով և արժանապատվությամբ բոլորի համար, չափազանց կարևոր է դիմակայել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում աճող «մենք նրանց դիմաց» մտածելակերպին: Անհրաժեշտ է նաև պատասխանատվության ենթարկել պետական և ոչ-պետական դեմքերին, ովքեր մեղքեր են գործել։

Բայդենի կողմից, Օսմանյան կայսրությունում, հայերի սպանդը որպես «ցեղասպանություն» ճանաչելը, սիմվոլիկ, բայց մեծ քայլ էր և զգուշացում ոչ միայն ԱՄՆ-ին, այլ  ամբողջ աշխարհին։ Անկախ այն փաստից թե ինչքան ժամանակ է անցել և ինչպիսի ուժգնությամբ է հերքվում հայոց ցեղասպանությունը, նախագահ Բայդենի այս քայլը հստակ նշան էր բոլորին, որ ապագայում իրականացվող հանցագործությունները և վայրագությունները անուշադրության չեն մատնվի։

Տոնելով այս կարևորագույն քայլը, մենք հարկ ենք համարում նշել որ ցեղասպանության հերքումը և ոճրագործությունների անպատժելիությունը դեռևս մնում է որպես օրակարգային հարց։ Զորյանի համալսարանը աշխատում է ստեղծել և զարգացնել գիտական մի մարմին, որը կխթանի հաշտեցման գորխընթացը երկխոսության միջոցով, որպեսզի ի վերջո ճեղքվի ոճրագործությունների և դրա անպատժելիության օղակը։

Մենք միայն կարող ենք ծափահարելկ նախագահ Բայդենին, որ նա մի կողմ դրեց քաղաքական նպատակահարմարությունը, և նախընտրեց ճշմարտությունը, համերաշխությունը, նարդաշնակությունը աշխարհի մարդկանց միջև։

Մեգան Ռեյդ, Գործադիր տնօրենի տեղակալ
Ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային համալսարան (Զորյան համալսարանի ֆակուլտետ)

Copyright Themes © 2022