Ամսագրեր

Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ

Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային համլսարանի նպատակներին համահունչ, այս ամսագրի հիմնանպատակն է իրազեկել, գիտնականներին, քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակության դերակատարներին, նրանց հարթակ տրամադրելով քննադատորեն վերլուծել «ցեղասպանություն», «մարդու իրավունքներ», «մարդկության դեմ հանցագործություններ» և «զանգվածային վայրագություններ» եզրույթները։ Ցեղասպանությունները և զանգվածային ոչնչացման այլ նմանատիպ մեթոդները շարունակաբար զարգանում են և մենք ավելի քան խրախուսում ենք այն գիտական աշխատությունների առկայությունը մեր ամսագրերում, որոնք ուղված են ուսումնասիրել հրեշագործությունների զարգացման փոփոխական բնույթ։ Ամսագիրը ներառում է միջառարկայական և համեմատական աշխատանքներ ցեղասպանության և նմանատիպ հանցագործությունների պատմության, պատճառների, հետևանքների, ինչպես նաև այն դեպքերի վերաբերյալ, որոնք ցեղասպանությունը ներկայացնում են իբրև հակամարտության, շահագործման, գաղութատիրության, ռասիզմի, մոլեռանդության, սեքսիզմի, արտաքին ճնշման և համաշխարհայնացման գործընթացների շահագործման համատեքստ: Մենք քաջալերում ենք այն աշխատությունների տպագրումը, որոնք ուսումնասիրում են ցեղասպանության երկարաժամկետ կանխարգելման մարտահրավերներն ու հեռանկարները, ինչպես նաև այն նյութերը, որոնք կենտրոնանում են համաշխարհային և տարածաշրջանային բնակչությանը անվտանգությանը սպառնող գործոնների վրա հատկապես եթե դա անմիջական կապ ունի «ցեղասպանություն» եզրույթի հետ։ Հետևաբար, այս գրախոսվող ամսագիրը հրատարակում է հոդվածներ, որոնք առնչվում են տարբեր առարկաների հետ, չսահմանափակվելով միայն պատմությամբ, քաղաքագիտությամբ, հասարակագիտությամբ, հոգեբանությամբ, միջազգային իրավունքով, քրեական արդարադատությամբ, ռասայական կարևոր ուսումնասիրություններով, կրոնով, փիլիսոփայությամբ, գրականությամբ, մարդաբանությամբ, դատաբժշկությամբ, արվեստի պատմությամբ, կանանց, սեռի, և սեռի ուսումնասիրություններով:

Խմբագիրներ՝

Պրոֆեսոր Հենրի Թերիոլտ, Ուորսթեր պետական համալսարան

Պրոֆեսոր Ալեքս Ալվարես, հյուսիսային Արիզոնայի համալսարան

Պրոֆեսոր Ջենիֆեր Ռիչ, Ռոուանի համալսարան

Հանրաճանաչ անունները ներառում են:

  • Ցեղասպանության համագումարի վավերացումից 60 տարի անց։ Քննադատական մտորումներ ցեղասպանության ուսումնասիրությունների վիճակի և ապագայի վերաբերյալ։
  • Ցեղասպանության հետևանքները
  • Բնիկ ժողովուրդները
  • 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը։

  • Կանխարգելման ձախողումը

Ձեռագրերի ներկայացման գործընթացը (թարմացված է 2021 թ.-ի, հունիսի 24-ին)

Բոլոր դիմումների, ակնարկների և խմբագրված աշխատանքների ներկայացումն իրականցվում է UTP առցանց գրախոսվող կառավարման համակարգի միջոցով։ Մուտքագրված աշխատանքները կընդունվեն միմյայն այն դեպքում, երբ մեզ կներկայացվեն Microsoft Word Document ձևաչափով։ Խնդրում ենք չներկայացնել PDF կամ արգելափակված (Zip documents) ձևաչափով աշխատություններ։

Եթե դուք չունեք հանձնված որևե աշխատանք, կամ արդեն իսկ ունեք մուտքագրված աշխատանքներ, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով  https://mc04.manuscriptcentral.com/utp_gsi, ընտրել «ստեղծել հաշիվ» բաժինը և ստեղծել նոր հաշիվ։ Ձեզանից կպահանջվի լրացնել մասնակիցների համար նախատեսված ձևաչափ։ Համոզված եղեք, որ վերջում սեղմել եք «ավարտել»-ու կոճակը, որպեսզի պահպանեք ձեր կողմից տրամադրած տեղեկությունները։ Ապա ձեզ հնարավորություն կընձեռնվի գրանցվել, օգտագործելով օգտատիրոջ անունը և գաղտնաբառը, ինչից հետո դուք կկարողանաք տեսնել հեղինակի վահանակը, որը ձեզ թույլ կտա օգտագործել մասնակցին հասանլեի բոլոր գործառույթները։

Եթե դուք նաղկինում օգտագործել եք գրախոսվող կառավարման համակարգը ամսագրում հոդված հրատարակելու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով  https://mc04.manuscriptcentral.com/utp_gsi և հետևել բոլոր քայլերին վերագրանցվելու համար։ Եթե դուք չեք հիշում ձեր գաղտնաբառը, խնդրում ենք սեղմեք «վերականգնել գաղտնաբառը» կոճակի վրա, ինչից հետո ձեզ կտրամադրվի անհրաժեշտ տեղեկությունը հետագա քայլերի համար։

Հոդվածը ներկայացնելուց հետո, այն կգնահատվի։ Տրված գնահատականի հիմման վրա դուք կստանաք հետևյալ պատասխաններից որևե մեկը։

  • Ընդունված է
  • Վերանայեք և կրկին ներկայացրեք
  • Մերժված է

Նախնական ներկայացման պահից սկսած, լրացուցիչ պետք է ներկայացվեն նաև հոդվածում ներառված բոլոր նկարազարդումները, պատկերները, ցուցակները և նկարները։ Պատկերները և նկարազարդումները պետք է ներկայացվեն որպես առանձին նկարներ (մանրամասները ստորև) ներդրված չլինելով հիմնական թղթապանակի մեջ։ եթե ցանկանում եք, կարող եք նշել անել, թե որտեղ է տեղակայված լինելու հավելյալ փաստաթուղթը՝ օրինակ այսպես «առաջին պատկերը պետք է դրվի այստեղ»։ Հոդվածը հրատարակելու համաձայնություն ստանալու դեպքում դուք պետք է վերաներկայացնեք բոլոր պատկերները բարձր որակով (առ նվազն 1080x720p կամ ավելի բարձր), եթե իհարկե նրանք ի սկզբանե ներկայացված չէին բարձր որակով։

 

Գիտական ամսագրերի հրատարակում։ Գրագրության սեմինար

2021 թվականի սկզբին Զորյանի համալսարանը անցկացրեց «Գիտական ամսագրերի հրատարակում։ Գրագրության սեմինար» խորանվամբ վեբինար: Վեբինարը անցկացվեց Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություննր ամսագրի հարգարժան խմբագիրներ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ալվարեսը և Ուորչեստերի համալսարանի պրոֆեսոր Հենրի Թերիոնի կողմից։ Գիտական ամսագրերում տպագրության վերաբերյալ փորձագիտական խորհրդատվությո՞ւն եք փնտրում:

 

Դիտեք տեսանյութը ստորեւ.

Սփյուռք

Սփյուռքը հիմնադրվել է 1991 թ.-ին՝ արտացոլելով աշխարհի ժամանակների ոգին, որտեղ սահմանները օրինազացված և ճկուն են, բացակայում են սահմանաձակումները, իսկ ինքնությունները դառնում են ավելի ճկուն և հարմարվող: Համաշխարհայնացման ուժերը վերակենդանացրեցին սփյուռքի հին համայնքները, ինչի շնորհիվ խթանեցին և աջակցեցին նոր համայնքների ստեղծման գործընթացին: Սփյուռքային համայնքները զարգացել են լինելով համահունչ «Ազգային պետություններու այլոք լինելուց» վերածվել են, դսառնալով «անդրազգային օրինակելի համայնքների» (Խաչիկ Թյոլյոլյան, Ազգ-պետություն և այլոք։ Նախաբանի փոխարեն՝ Սփյուռք 1 (1991) 3-7):

Սփյուռք եզրույթի հաստատումը, հիանալի պահ էր սփյուռքի հետազոտությունների ոլորտի ստեղծման համար, որը սկսեց սնուցել ընդլայնվող նախագիծը, որի իսկ արմատները թաքնված էին հայկական, հրեական և հունական սփյուռքի համայնքներում, ներառելով անդրազգային այն կառուցումները և երևույթները, որոնք մարտահրավեր են նետում ազգային պետությունների, հասարակությունների և մշակույթների հաստատված ձևաչափերին և եզրույթներին։ Սփյուռի ուսումնասիրության համար նախատեսված այս առարկայական վերլուծության փոխակերպումը ենթադրում է հին սահմանումների շարունակական և եռանդուն վերաձևավորում, որոնք կփոխարինվեն ազգի ցրվածության, սփյուռքի և անդրազգայնականության ավելի մեծ գաղափարայնացումներով։ Վերլուծությունները ներառում են ինչպես նաև հետգաղութային ուսումնասիրությունները, այնպեսել համաշխարհային գրականությունը, հասրակական գաղթականներից մինչև համաշխարհային ցանցեր, իրենց ներդրումն ունենալով այս աշխատանքի մեջ, որը վերաիմաստավորում է շարժունակությունը և մոբիլիզացիան, այդպիսով և վերակողմնորոշում է՝ տանը, հայրենիքին, հյուրընկալող պետությանը և սփյուռքին տրված ավանդական գնահատականները։ Սփյուռքը խրախուսում է հասարակական և հումանիտար գիտությունների գիտնականների ներդրումը, ովքեր կիսում են այս մտահոգությունները:

Խմբագիրներ՝   Պրոֆեսոր Թալար Չախինյան, Կալիֆոռնիայի իրվին համալսարան   Պրոֆեսոր Սոսի Կասպարեան, Սթիրլինգի համալսարան   Հանրաճանաչ վերնագրերը ներառում են։  
  • Սփյուռքի վերադարձը
  • Հարավային Ասիայի ինքնության ապակառուցում (վերա)կառուցումը Կանադայում։
  • Կղզիներ, սփյուռք և կրեոլիղացման խնդիրները։
  • Եթովպիական սփյուռքի ստեղծումը։ Տեսակետներ տարբեր առարկաներից։
  • Վերանայելով սփյուռքներն ու սերունդները։