1984 թվականին, Փարիզի մշտական ժողովուրդների դատարանը
տրամադրեց առաջին միջազգային իրավական հարթակը, որի շրջանակներում
հրապարակավ մանրամասնվեց և փաստվեց երիտթուրքական կառավարության
մեղքը` 1915-1917 թվականներին հայ ժողովրդի հանդեպ իրականացված
ցեղասպանությունը։ Այս ապացույցների վրա հիմնված պատմական որոշումը
ներառված է մի կարևոր գրքում, որը նախատեսված է աշխարհի ուշադրությունը
հրավիրել այս աննկարագրելի ծանր հանցագործության վրա:

«Լռության հանցանքը» աշխատությունը համախմբում է մասնագետների՝
ինչպիսիք են Իվ Տերնոնը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Պիեր Վիդալ Նաքեն և Զորյան
համալսարանի ուսումնասիրությունների տնօրեն Վահագն Դադրիանի
ներդրումները և մեկնաբանությունները, որոնց մեջ ներառված են նաև
թուրքական կողմի առաջադրած տեսությունները։ Այն ժամանակ, երբ մարդու
համընդանուր իրավունքների անձեռնամխելիությունը ենթարկվում է լրջագույն
փորձությունների, «Լռության հանցանքը» դառնում է կարևոր աշխատություն,
հասկանալու համար 20-րդ դարում իրականցված առաջին ցեղասպանության,
մանրամասերը։