Մեր Մասին
Զորյան ինստիտուտը, շահույթ չհետապնդող կազմակերպություն, ծառայում է մարդու համընդհանուր իրավունքների, ցեղասպանության և սփյուռքի ու հայրենիքի հարաբերությունների ուսուցման և հանրային իրազեկման գործին: Սա ձեռք է բերվում գիտնականների եւ մասնագետների շարունակական ջանքերի շնորհիվ, օգտագործելով համեմատական եւ միջդիսցիպլինար մոտեցում եւ բարձրագույն ակադեմիական չափանիշներին համապատասխան:
Այդ նպատակով ինստիտուտը իրականացնում եւ աջակցում է միջդիսցիպլինար հետազոտություններ, փաստաթղթեր, դասախոսություններ, սեմինարներ, կոլոկվիումներ եւ հրապարակումներ.
Մեր Պատմությունը
1970-ականների վերջին հայ մտավորականների մի խումբ, տոգորված իրենց պատմությանը, ինքնությանն ու ազգի ապագային վերաբերող հարցերով, եկան մի ընդհանուր համոզման, որ անհրաժեշտ է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել իրենց ժողովրդի այսօրվա իրականությանն առնչվող կարևորագույն հարցեր: Այս անհատները, ոգեկոչված հնարավոր փոփոխության բուռն մղումով՝ հանձն առան ձևավորել ժամանակակից խնդիրների վերաբերյալ ազատ և քննադատական հարթակ՝ գիտական, վերլուծական և օբյեկտիվ միջոցներով ազդելով իրենց ժողովրդի մտածելակերպի և գիտակցության վրա: Հիմնական նպատակը հայի պատմությունը իր իսկ ձայնով սահմանելն էր։
1982թ. Զորյան ինստիտուտը, ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման հիմնարկությունը, հիմնադրվել է Քեմբրիջում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ)։ Համահիմնադիրներն էին Կարպիս Քորթիանը, Ժերար Լիբարիդյանը և Գրեգ Սարգիսեանը: Նրանց միացան Թաթուլ Սոնենց-Փափազյանը և Լևոն Սարգիսյանը` գրանցելով ինստիտուտը որպես շահույթ չհետապնդող կառույց (501 (c) 3):
1984թ. հիմնադրվեց Կանադայի Զորյան ինստիտուտը․ համահիմնադիրներն էին Վարուժ Այվազյանը, Ժերար Լիբարիդյանը և Գրեգ Սարգիսեանը։ Նրանց միացան Ալբերտ Բակոսը և Զավեն Սարգիսեանը` գրանցելով ինստիտուտը որպես բարեգործական կազմակերպություն:
1980-ականներին և 1990-ականներին Զորյան ինստիտուտը գրասենյակներ ուներ նաև Լոս Անջելեսում և Փարիզում:
- Համեմատական վերլուծությունը կարևոր է սեփական փորձով օգնելու մյուսներին հասկանալ և զգալ քո պատմությունը։ Օրինակ, երբ բացատրենք Կատալոնիայի և Իսպանիայի պատմությունը կանադացի մեր ընկերոջը, պատմությունը հեշտորեն կընկալվի, եթե զուգահեռներ տարվեն Քվեբեկի և Կանադայի մնացած հատվածի պատմությունների միջև:
- Նման համեմատություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ «Գիտելիքների համակարգման և գեներացման ընդհանուր մարմին», ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է ունենան պատմական իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ՝ փաստերը հավաստի պարզաբանելու համար՝ կարողանալով արդյունավետ զրույցներ ունենալ վիճելի թեմաներով:
Ինստիտուտը ստեղծվել է առանց ֆինանսական օժանդակության կամ որևէ հաստատության կամ կազմակերպության աջակցության, ինչպես նաև չի ստացել նվիարատվություն: Հիմնական միտումը այն էր, որ Զորյան ինստիտուտի անկախությունը պահպանելու համար անհրաժեշտ էր խուսափել որևէ առանձին կազմակերպությունից կամ անհատի ֆինանսական կախվածությունից:
Համահիմնադիրները առաջնորդվել են այն համոզմամբ, որ հայկական համայնքում կան անհատներ, ովքեր կաջակցեն նոր հիմնված ինստիտուտին, որը նվիրված է գլոբալ համատեքստում ժամանակակից հայ հասարակության ուսումնասիրությանը՝ երկարաժամկետ նախագծերի միջոցով:
Ինստիտուտը կազմված է երկու առանձին, բայց փոխլրացնող խորհուրդներով: Գիտական խորհուրդը ձևավորում և իրականացում է միջոցառումներն ու նախագծերը։ Կորպորատիվ խորհուրդը պատասխանատու է ինստիտուտների գործունեության իրավական, վարչական և ֆինանսական ասպեկտների համար: Հիշատակման արժանի են այս խորհուրդներում տարիներ շարունակ ԱՄՆ կամ Կանադայի գիտական խորհուրդները նախագահող ներկայացուցիչները, ինչպես օրինակ՝ Լևոն Չորբաճեանը, Իզապէլ Կապրիէլեանը, Կարոլան Նաճարեանը, Էդ Սաֆարեանը, Ջորջ Շիրինեանը, Ռոջեր Սմիթը:
Ինստիտուտի աշխատանքը գերազանցեց իր նախնական սպասելիքները: Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանի ծրագիրը (Genocide and Human Rights University Program), Մինեսոտայի համալսարանի և Տորոնտոյի համալսարանի պատմության ֆակուլտետի համագործակցությամբ, որը նախաձեռնվել է 2002թ․, այնպիսի հաջողություն գրանցեց, որ հանգեցրեց նոր բաժնի «Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ստեղծմանը (International Institute for Genocide and Human Rights Studies (IGHRS))։ Վերջինս ուղղված է GHRUP-ը ղեկավարելու, համեմատական վերլուծությամբ ցեղասպանության և մարդու համընդհանուր իրավունքների խնդիրների վրա կենտրոնանալու և ոչ հայկական հաստատությունների և սուբյեկտների հետ աշխատելու համար: 2016թ.-ի դրությամբ GHRUP-ն ունի ավելի քան 400 շրջանավարտ 40 երկրներից: Հետագայում ստեղծվեց Սփյուռքի ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը, ինչպես նաև 1991թ., «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների հանդես» ակադեմիական ամսագիրը, որի հիմնադիր խմբագիրն էր Խաչիկ Թոլոլյանը: Այնուհետև, 2005թ.-ին IGHRS-ը նախաձեռնեց «Ցեղասպանության ուսումնասիրություններ և կանխարգելում» (Genocide Studies and Prevention)՝ հետագայում վերանվանվելով որպես «Ցեղասպանությունների միջազգային ուսումնասիրություններ» (հիմնադիրներ՝ Իսրայել Չառնի և Ռոջեր Վ. Սմիթ, հիմնադիր խմբագիրներ՝ Ալեք Ալվերազ, Հերբ Հիրշ, Էրիկ Մարկսուն և Սեմ Տոտեն): Եվ՛ սփյուռքի և GSI ներկայացուցիչները տպագրվում են Տորոնտոյի մամուլի համալսարանում: Մինչ օրս հրատարակվել է մոտ 50 գիրք, որոնցից շատերը դարձել են դասական իրենց բնագավառներում:
Զորյան ինստիտուտը՝ իր ստորաբաժանումներով, վերջին 35 տարվա ընթացքում, դարձել է ժամանակակից հետազոտական կենտրոն՝ հնարավորություն ստեղծելով մտածել, հետազոտել և վերլուծել մեր այսօրվա կյանքի վրա ազդող պատմական իրողություններն ու իրադարձությունները: Ինստիտուտը կարևորում է համայնքի մտավոր ուժը և ազդեցությունը՝ հարստացնելով հայ անհատների և այլոց փորձը կրթաթոշակների և հրապարակումների գործիքակազմով, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով իրազեկելով ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։