18-ը հունիսի 2021
Տորոնտո, 18-ը հունիսի 2021։ Ամեն տարի, հունիսի 19-ին, ԱՄՆ-ում նշվում է «ստրկության և ռասսայական անհավասարության ավարտի օրը» (անգլ.-Juneteenth)։ Այս տոնը սկիզբ է առնում 1865 թվականի հունիսի 19-ից, երբ Տեխասի Գլեյվսթոն քաղաքում ստրկացված մարդիկ տեղեկացան իրենց ազատության մասին։ Ուշագրավ է, որ ազատագրման պաշտոնական օրը կայացել է երկու տարի առաջ, 1863 թվականին, սակայն պաշտոնական օրը հանրության ուշադրությանն է արժանացել միայն 1863 թվականին երբ, Տեխասում, գեներալ Գրեյնջերի կողմից, հանրությանը ներկայացվեց «ազատագրման հայտարարման» հռչակագիրը։
Միացյալ Նահանգներում, սևամորթների համայնքի հանդեպ կիրառված համառ անհավասարության և կառուցվածքային ռասիզմի լույսի ներքո, «ազատագրման օրը» ոչ միայն կարևոր է այն տեսանկյունից, որ ոգեկոչում է վերջ դնել ստրկությանը, այլ նաև ծառայում է իբրև հիշեցում, որ ազատության և ազատագրոման գործընթացները պետք է կրեն շարունակական բնույթ։ Ինչը սկսվեց, որպես տեղական տոն, դարձավ Ամերիկայի անցյալի և ապագայի մասին երկխոսության համազգային օր։ Այս շաբաթ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ այսուհետ «ազատագրման օրը» հադիսանալու է որպես դաշնային տոն։
Տոնակատարման և հիշատակման օրերը կարող են կարևոր դեր խաղալ հասարակության և հարյաին հիշողության կառուցման գործընթացում, ինչը կարող է ճանապարհ դառնալ, որպեսզի մարդիկ վերհիշեն իրենց անցյալը։ Այնուամենայնիվ, հանրային հիշողությունը կարող է վկայակոչել «հանրային մոռացությանը» կամ «հասարակական ամնեզիային», ինչը իր հերթին հնարավոր է օգտագործվի որպես գործիք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելու կամ մոռացության տալու համար։ Այսպիսով ինչպես է՞ կառուցվում և խորացվում հանրային հիշողությունը։
Համալսարանը ուրախ է ձեզ ներկայացնել, Անտուանետա Ուինստեդի հետ անցկացրած հարցազրույցը, ով բացահայտում է թե ինչպես խորհրդանշությունը և տեսողական պատկերումները կարող են ազդել հանրային հիշողության վրա և ինչպես պետք է դիտարկել «ազատագրման օրվա» տոնակատարությունը այս պրիզմայի ներքո։
Հարց։ Որպես մարդ, ով քրտնաջան աշխատանք է ծավալել լրատվամիջոցների և հաղորդակցման ոլորտում, ինչպիսի կարևորություն ունի տեսողական պատկերումը և խորհրդանշությունը, պատմություններ պատմելու և հանրային հիշողության կառուցման գործընթացում։
Պատասխան։ Տեսողական պատկերումները և խորհրդանշությունը կարևոր դեր են խաղում հանրային հիշողության կառուցման գործում, հատկապես ներկայիս թվային աշխարհում, որտեղ միջնորդավորված պատկերները կառավարում են բազում պատկերացումներ և հավատալիքներ անհատների և խմբերի մասին։ Անհատների կամ խմբերի ներկայացումը (կամ ներկայացման բացակայությունը) կարող է որոշիչ դեր ունենալ թե ինչպես են նրանք գնահատվում հասարակության կողմից, որը իր հերթին կարող է որոշիչ դեր խաղալ, այն հարցում թե արդյո՞ք նրանք տեղ են զբաղեցրել երբեմնի պատմությունների մեջ, որոնք և հիմք են հանդիսանում հասարակության հանրային հիշողության համար։
Հարց։ Ձեր կարծիքով, կարող ե՞ն հանրահայտ խորհրդանիշները և տեսողական պատկերումները (ինչպես օրինակ լրատվամիջոցները, դրոշները, կարգախոսները և այլն) միջհանրային հաղորդակցման և հասկացության մեջ ուժեղ և կարևոր դեր խաղալ։
Պատասխան։ Եթե հանրահայտ խորհրդանիշները և տեսողական պատկերումները ստեղծված լինեին հետաքրքրված կողմերից, այսինքն այն խմբերի կողցմից, ովքեր ներկայացվում են, այդ միջոցներով, ապա «այո» նրանք կարող են կարևոր դեր խաղալ միջհանրային հաղորդակցման և հասկացության ուժեղացման գործի մեջ։ Այնուամենայնիվ ինչը հաճախ կատարվում է, այդ խորհրդանիշները և պատկերումները դառնում են «առևտրի առարկա» լրատվամիջոցների կողմից, որը հանգեցնում է այդ խորդրդանիշների «կարծրատիպությանը», «անկարևորությանը» կամ ավելի վատ, նրանց ծագումնաբանական իմաստի կորստին։
Հարց։ «Ազատագրման օրվա» տոնակատարությունը տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, դառնալով ավելի անձնական տոն քսաներրորդ դարում, ինչից հետո կրկին դառնալով հանրային օր, ապա դառնալով պաշտոնական տոն Տեխասում 1979 թվականին։ Ավելի վաղ, «ազատագրման օրը» լուսաբանվում էր հայտնի լրատվամիջոցների կողմից ինչպիսին էր ABC-ի ցուցադրած «Black-ish» և «Atlanta» հեռուսատշոուներում։ Ի՞նչ կարևորություն ունի լրատվամիջոցների պատկերումը պատմության և հանրային հիշողության մեջ։
Պատասխան։ «Ազատագրման օրվա» պատկերումը լրատվամիջոցներում, հավելված «սևամորթների կյանքը նույնպես կարոև է» (Black Lives Matter) հասարակական շարժմամբ և Ջորջ Ֆլոյդի սպանությամբ, ուշադրության կենտրոնում է պահում ԱՄՆ-ում տիրող ռասայական անարդարությունը, որը դարձավ բազում հարցերի պատճառ։ Օրինակ, ինչու մոտ մեկ ու կես դար անց, ռասսայական խտրականությունը դեռ առկա է մեր հասարակության մեջ։ Այս հարցադրումը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ մինչ օրս, սևամորթների տեսողական պատկերումը, արվում էր սպիտակամորթ կինո ռեժիսյորների և բեմադրողների կողմից, ովքեր որպես հիմք են ընդունում, մոտ հարյուր տարի առաջ նկարահանված ֆիլմերում, ինչպես օրինակ «ազգերի ծնունդը (1915)», տեղ գտած կարծրատիպերը։ Այս պատկերները անընդմեջ կրնկվում են, որոնք և ստեղծում են «ստրուկների» և նրանց ժառանգների անլիրաժեքության մասին կեղծ պատմվածքներ, ինչը և ցավոք սրտի «ընդունվում» է պատմության կողմից և մնում ազգի հանրային հիշողության մեջ։ «Black-ish» և «Atlanta» հեռուստաշոուները օգտագործում են իրենց հարթակները, որպեսզի վերահաստատեն պատմվածքների կոսմից ստեղծված կարծրատիպերը, ինչը իհարկե ազդում է հանրային հիշողության և մտածելակերպի վրա։
Հարց։ «Ազատագրման օրը» դա հարգանքի և տուրք մատուցելու օր է, սակայն այն նաև հանդիսանում է որպես հիշեցում բոլոր ամերիկացիներին, որ սևամորթ համայնքի պայքարը, իրենց հետստրկային կայնքում (սահմանում ստեղծված գիտնական Սաիդյա Հարթմանի կողմից) դեռ շարունակվում է։ Արդյո՞ք տեսողական պատկերումների ավելացումը «ազատագրման օրվա» առթիվ, լրատվամիջոցների, հանրային լրատվամիջոցների, ֆիլմերի և հեռուսատատեսության շնորհիվ կարող է հանգեցնել ազգային ներգրավվածությանը այս տոնին։
Պատասխան։ Տեսողական պատկերումների ավելացումը, «Ազատագրման օրվա» արթիվ, որը իրականացվում է լրատվամիջոցների, հանրային լրատվամիջոցների, ֆիլմերի և հեռուստատեսության կողմից, կարող է հանգեցնել ազգային ներգրավվածության աճին, դրա մասին նաև վկայում է նախագահ Բայդենի կողմից ստորագրված օրենքը, որի համաձայն, «Ազատագրման օրը» պաշտոնապես դարձավ դաշնային տոն, անմիջապես արձագանքներ առաջացնելով հասարակության մեջ։ Ակնհայտ է, որ պետք է լինի «Ազատագրման օրվա» և «հետստրկային կյանքի» մասին իրազեկում։ Այնուամենայնիվ, այն կպահանջի համաձայնեցված ջանքեր, որպեսզի տոնը բոլորի համար յուրահատուկ դարձվի, ինչը իմ լավատես կարծիքով կարող է լինել, եթե ազգը ցանկանում է ունենալ ազնիվ և արդար երկխոսություն, այն թեմայի շուրջ թե ինչու այս անհամապատասխանությունները դեռ գոյություն ունեն և ինչպես նրանք կարող են հատուցվել։ Այլ կերպ, ազգը ռիսկի է դիմում «ազատագրման օրը» դարձնել հերրթական, անուշագրավ մի տոն, որի ժամանակ լինում «50 տոկոս» զեխչեր։
Անտուանետան, պաշտոնակատար պրոֆեսոր է Լեյքի համալսարանում, արվեստի և գիտությունների ֆակուլտետի դեկան, հանրային հաղորդակցման և դրամայի ծրագրերի ղեկավար։ Նա ունի կերպարվեստի բակալավրի աստիճան, որը ստացել է Նյու-Յորքի համալսարանի «ֆիլմ/հեռուսատացույց արտադրության» ֆակուլտետում, կերպարվեստի մագիստրոսի աստիճան, որը ստացել է Կոլումբիայի համալսարանի «ֆիլմ» ֆակուլտետում և արվեստի մագիստրոսի աստիճան, որը ստացել է Լեյք համալսարանի, գրականության ֆակուլտետում։ Նա վարում է սցենարների գրման, դրամատուրգիաի, ռեժիսուրաի, դերասանության և թվային ֆիլմերի արտադրության դասընթացներ բակալավրիատի և մագիստրոսկանա մակարդակների համար։ Նա նաև բանաստեղծ է, գրող և դրամատուրգ։