27-ը մայիսի, 2021
Տորոնտո, 26-ը մայիսի 2021 թ.։ Զորյան Համալսարանը իր օժանդակ «ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային համալսարանի» հետ միասին ուշադրության արժանացրեց պրոֆեսոր Թաներ Աքչամի վերջին ահազանգին։
«…բոլոր գիտական աշխատողներին` ընդդիմանալ այս բռնի մթնոլորտին, որը կիրառվում է գիտնականների դեմ, որոնց միակ խնդիրն է բացահայտել ճշմարտությունը …»
Համալսարանը ներգրավված չի լինի «առաջին գիշերվա իրավունքի» հայցի պատմական ճշմարտացիության ստուգման մեջ, քանի որ տեսնել է, որ պրոֆեսոր Աքչամն արդեն արել է դա՝ պատասխանելով իրեն առաջադրված մեղադրանքին: Աքչամի պատասխանը հասցեագրված էր նրանց, ովքեր կասկածի տակ էին դնում նրա ճշմարտացիությունը «Քուրդ աղաների կողմից առաջադրած “առաջին գիշերվա իրավունքը” հայ կանանց հետ» թեմայի առնչությամբ, որը տպագրվել է GazetDuvar-ում 2021 թվականիի ապրիլին: Այնուամենայնիվ, մենք կվիճարկենք բոլոր այն պնդումները, որոնք կիրառվել են պրոֆեսոր Թաներ Աքչամի դեմ և որպես անհատ, և որպես գիտնական։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան կամ նրան օժանդակողները փորձում են վարկաբեկել հեղինակավոր գիտնականներին, ովքեր բացահայտ խոսում են Հայոց ցեղասպանության իրողության մասին։ Մեղադրում են նրանց չարամտության և «գիտական անազնվություն» ցուցաբերելու մեջ: Դա ակնհայտ էր Ռեջեփ Զարակոլուի՝ թուրք իրավապաշտպանի և հրատարակչի գործի օրինակում, ով երկար ժամանակ գտնվում էր հետապնդման մեջ Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության թեմայով գրքեր հրատարակելու համար: Հետապնդումներ իրականացվել են նաև թուրք գրող, սցենարիստ, ակադեմիկոս և գրականության 2006 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի նկատմամբ, ով բացահայտորեն նշում էր մեկ միլիոն հայերի սպանության իրողության մասին: Կարևոր է նաև ընդունել «Ակօս» -ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ողբերգական դեպքը, ով սպանվեց 2007-ին` Թուրքիայում, հայ-թուրքական հաշտեցման, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր աշխատանքի համար: Պրոֆեսոր Աքչամը «Ստամբուլի դատարանը» գիրքը նվիրել է Հրանտ Դինքին նշելով հետևյալը.
«Հրանտ Դինք, այս գիրքը, որը դուք իսկապես ցանկանում էիք տպագրել, նվիրված է: Նույնիսկ ձեր հավերժական լռության մեջ ձեր ձայնը դեռ լսվում է մեր երկու ժողովուրդների համար ճշմարտություն, արդարություն և հաշտություն հաստատելու պայքարում»:
Որպես իրավապաշտպանական կազմակերպություն՝ Զորյանի համալսարանը սատարում է պրոֆեսոր Թաներ Աքչամի նվիրվածությանը գիտությանը, որը հիմնված է վստահության, արդարության, հարգանքի և պատասխանատվության, ինչպես նաև դժվարությունների առջև գործելու խիզախության վրա: Ազնիվ և բարոյական գիտնական դառնալու համար ահռելի ժամանակ և ջանք է պահանջվում, ինչի վկայությունն է պրոֆեսոր Աքչամը անձամբ: Նա շարունակում է հետազոտություններ կատարել բազմաթիվ լեզուներով և հրատարակում է շատ հեղինակավոր ակադեմիական գրքեր և հոդվածներ: Հայոց ցեղասպանության հետ կապված Աքչամի այս աշխատանքը չի դիտարկվում, որ նա սատարում է Հայակական տեսակետին կամ դեմ է Թուրքիային, նրա աշխատանքը ավելի մեծ նպատակ ունի: Ամենից լավ հենց Աքչամն է նկարագրել իր աշխատանքի իմաստը։
«Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ: Եվ մենք դա պետք է անենք ոչ թե կոնկրետ մարդկանց կամ համայնքների նկատմամբ թշնամանքի և ատելության կրակը բորբոքելու համար, այլ որպեսզի կառուցենք ժողովրդավարական ապագա՝ հիմնված մարդու իրավունքների և հարգանքի վրա»:
Զորյանի համալսարանի ակադեմիական ամբիոնի աշխատակից, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը այսպես է արտահայտվում ստեղծված միջադեպի մասին։
«Պրոֆեսոր Թաներ Աքչամի դեմ կատարված այս անձնական հարձակումը ցեղասպանությունը ժխտող դասական մեթոդ է, որը հաճախ օգտագործվում է, երբ փաստերը դեմ են տվյալ անձնանց տեսակետերին»:
Ծանոթ լինելով պրոֆեսոր Աքչամի և նրա գիտական աշխատանքների հետ, Զորյան համալսարանը վիճարկում է պրոֆեսոր նրա դեմ ուղղված բոլոր հայցերը: Զորյան համալսարանի և պրոֆեսոր Աքչամի փոխհարաբերությունները հաստատվել են «ցեղասպանության հիմնախնդիրները» խորագրով համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Երևանում 1995 թ.-ին և կազմակերպվեց Զորյանի համալսարանի հետ համատեղ: Դա առաջին լայնածավալ համաժողովն էր, որը նվիրված էր միջազգային ասպարեզում ցեղասպանության համեմատական վերլուծությանը: Ինչպես հետագայում պրոֆեսոր Աքչամը նշում է իր «Երկխոսություն միջազգային բաժանման միջով. Թուրք-հայկական երկխոսության ակնարկներ» գրքում.
Իմ՝ որպես գիտնականի, զարգացումն այս ոլորտում կտրուկ փոխվեց 1995 թ.-ին, երբ Երևանում, ցեղասպանության միջազգային համաժողովի ժամանակ, Զորյան համալսարանի նախագահն իր խոսքում ասաց.
«Ես ուզում եմ օգնության ձեռք մեկնել Թուրքիայի ժողովրդին` խնդրելով նրանց հիշել, որ չնայած ժամանակին պետությունը ղեկավարումէր մարդասպանների կողմից, նրանք նաև ունեին իրենց սեփական Հաջի Խալիլները, և նրանց գոյությունը հարգում է վերջիններիս հիշատակը: Ճանաչել ցեղասպանության բացարձակ ճշմարտությունը և կարեկցանք հայտնել հայ ազգին, որպեսզի մեր երկու ժողովուրդների համար սկսվի հաշտեցման գործընթացը: Քանի որ առանց ապաքինման գործընթացի ապագայում զանգվածային բնաջնջումը՝ որպես քաղաքական գերիշխանության գործիք, կարող է ավելի լայն տարածում գտնել:
… Ինձ համար սա շատ հուզիչ հայտարարություն էր, ես զգացի, որ եթե Զորյանի համալսարանը ձեռք է մեկնում, ապա պետք է նույն քայլը կատարվի դիմացինի կողմից, որպեսզի երկխոսություն սկսվի մեր երկու ժողովուրդների միջև և նման երկխոսության միջոցով սկիզբ դրվի բուժման և հաշտեցման գործընթացին:
Թաներ Աքչամի այս առաջին ծանոթությունը Զորյան համալսարանի հետ սկիզբ դրեց պատմական ճշմարտությունը բացահայտելու արխիվային փաստաթղթերի վրա հիմնված երկարամյա նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով հաղթահարել հայերի և թուրքերի երկխոսությունն ու հաշտեցումը խթանելու պատմական խոչընդոտները: Սա հետագայում կվերաբերի մի շարք գիտական գրախոսված ռեսուրսների և ուսումնասիրությունների, որոնք հայտնի կլինեն որպես Գիտելիքի Ընդհանուր Մարմին:
Տարիներ շարունակ պրոֆեսոր Աքչամը սերտորեն համագործակցել է Զորյանի համալսարանի անձնակազմի, հետազոտողների, կառավարիչների, թարգմանիչների, մասնագետների և խորհրդի անդամների հետ, այդ թվում՝ ցեղասպանության հետազոտությունների տնօրեն, հանգուցյալ պրոֆեսոր Վահագն Դադրյանի հետ, ի վերջո հրատարակելով հայոց ցեղասպանության մասին իր հանրահայտ աշխատությունը։ 2001 թ.-ին Զորյանի համալսարանը հրատարակեց Աքչամի «Երկխոսություն միջազգային բաժանման միջև։ Ակնարկներ թուրք-հայկական երկխոսության մասին» գրքը անգլերեն թարգմանությամբ: Էսսեների այս ժողովածուում Աքչամը վերլուծեց և մեկնաբանեց Հայոց ցեղասպանության և մարդկային վարքի որոշ անհայտ կողմերը և առաջարկեց երկու ժողովուրդների միջև երկխոսության և հաշտեցման ուղի: Ինչպէս Գէորգ Պարդակճեանն հայտնեց, «իր շարադրութիւնները մեզի կ’առաջարկեն հայացք գթասիրտ անձի ու հասարակական գիտակցութեան ու պատասխանատուութեան խոր զգացողութեամբ օժտուած սրտացավ անձնաւորութեան հոգիին ու գործին»:
Զորյանի համալսարանի հովանավորությամբ, Թաներ Աքչամի «Կայսրությունից հանրապետություն։ Թուրքական ազգայնականություն և Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը լույս է տեսել 2004 թ.ին, քննարկում է արևմտյան քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, փորձելով ներկայացնել հայոց ցեասպանությունը ոչ թե զոհի, այլ հանցագործի տեսանկյունից և ներկայացնում գիտական լուրջ մոտեցում ոչ թե զոհի, այլ հանցագործի տեանկյունից: 2006 թ.-ին Զորյան համալսարանը աջակցեց Աքչամի հայտնի «Խայտառակ գործ» գրքի հրատարակման մեջ, որը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին: Այս գիրքը նվիրված էր Զորյանի համալսարանի նախագահի ընտանիքի ութ անդամներին, ովքեր ցեղասպանության ընթացքում ապահով գոյատևեցին ավելի քան վեց։ Նրանց օգնություն ցուցաբերեց արդար, մահմեդական Հաջի Խալիլիը:
Համալսարանի ընդհանուր գիտելիքների մեջ ամենակարևոր ներդրումներից մեկը, թերևս, Թաներ Աքչամի և Վահագն Դադրյանի խմբագրած «Դատավարություն Ստամբուլում. Հայոց ցեղասպանության դատավարություններ» գիրքն է: Այս գիրքը կազմում է և վերլուծում է Takvim-ı Vekâyi- ի դատական գրառումները՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի դեմ կատարված հանցագործությունների մասին Թուրքիայի ռազմական դատարանների և Օսմանյան կառավարության պաշտոնական զեկույցները: Մինչ օրս, սա իրավական և քրեական տեսանկյունից Հայոց ցեղասպանության քննարկման վերաբերյալ առավել ամբողջական և վերլուծական գրված աշխատանքն է։
Ունենալով բազում հանրաճանաչ տպագրված գրքեր, Թաներ Աքչամը երկար տարիներ եղել է ցեղասպանության և մարդու իրավունքների հանրաճանաչ համալսարանական ծրագրի (ՑՄԻՀԾ) պրոֆեսորադասախոսական կազմի անդամ՝ համագործակցելով Տորոնտոյի համալսարանի պատմության բաժնի հետ: Ծագումով թուրք պրոֆեսոր, Աքչամը 2002-ից 2008 թվականներին Հայոց ցեղասպանության մասին դասախոսության ընթերցողներից մեկն էր: Նա ստեղծեց խթանող ուսման միջավայր և անկեղծությամբ, թափանցիկությամբ, ճշմարտացիությամբ և եռանդով ներգրավեց, բաց զրույցում ներգրավեց տարբեր ազգություն ուսանողներին: Վերջին տարիներին պրոֆեսոր Աքչամի և Դադրյանի նախկին ուսանող, հարգարժան թուրք գիտնական Ուգուր Ունգորը դասավանդում էր նույն միավորը ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ ցեղասպանության տեսության վերաբերյալ:
Ամփոփելով, Զորայնի համալսարանը հաստատում է, որ պրոֆեսոր Աքչամը պատասխանել է մեղադրանքին. «… Ես չեմ նշել մի փաստ, որը հստակ բացահայտված չէ պատմական աղբյուրներում: Բայց մենք չպետք է մոռանանք հարգել ճշմարտությունը, որը կպահպանի և մեզ ազատ կդարձնի: Ի վերջո, մենք պետք է ընտելանանք այն տեղեկության հետ որոնք ես գտել եմ պատմական աղբյուրներում, ինչպես նաև այն տեղեկություններին, որոնք նույնիսկ ավելի դժվար են ընկալել … »:
Զորյանի համալսարանը ոչ-կոմերցիոն կազմակերպություն է, որը ծառայում է կրթել և բարձրացնել հասարակության իրազեկությունը մարդու համընդհանուր իրավունքների, ցեղասպանության և սփյուռք-հայրենիք հարաբերությունների վերաբերյալ: Դա ձեռք է բերվում ակադեմիկոսների և մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ, որոնք օգտագործում են համեմատական և միջառարկայական մոտեցում և համաձայն ամենաբարձր ակադեմիական չափանիշների: