24-ը ապրիլի, 2021
Մենք գովաբանում ենք նախագահ Բայդենի որոշումը, այսօր, հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ճանաչել հայերի դեմ իրականցված հանցագործությունները որպես ցեղասպանություն։
Կարդացեք պաշտոնական ելույթը այստեղ՝
Նախագահ Բայդենը զբաղցրեց իր պաշտոնը, ԱՄՆ-ի համար բավականին անհանգիստ ժամանակաշրջանում։ Քաղաքական, կրոնական և ռասսայական կոնֆլիկտների բռնկման ժամանակ, նա կոշտ քայլեր ձեռնարկեց, որպեսզի դժվարին պահին, միավորի պառակտված երկիրը։
Ելնելով ցեղասպանության տեսությունից, որն ամրապնդվում է մարդու համընդհանուր իրավունքներով և արժանապատվությամբ բոլորի համար, չափազանց կարևոր է դիմակայել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում աճող «մենք նրանց դիմաց» մտածելակերպին: Անհրաժեշտ է նաև պատասխանատվության ենթարկել պետական և ոչ-պետական դեմքերին, ովքեր մեղքեր են գործել։
Բայդենի կողմից, Օսմանյան կայսրությունում, հայերի սպանդը որպես «ցեղասպանություն» ճանաչելը, սիմվոլիկ, բայց մեծ քայլ էր և զգուշացում ոչ միայն ԱՄՆ-ին, այլ ամբողջ աշխարհին։ Անկախ այն փաստից թե ինչքան ժամանակ է անցել և ինչպիսի ուժգնությամբ է հերքվում հայոց ցեղասպանությունը, նախագահ Բայդենի այս քայլը հստակ նշան էր բոլորին, որ ապագայում իրականացվող հանցագործությունները և վայրագությունները անուշադրության չեն մատնվի։
Տոնելով այս կարևորագույն քայլը, մենք հարկ ենք համարում նշել որ ցեղասպանության հերքումը և ոճրագործությունների անպատժելիությունը դեռևս մնում է որպես օրակարգային հարց։ Զորյանի համալսարանը աշխատում է ստեղծել և զարգացնել գիտական մի մարմին, որը կխթանի հաշտեցման գորխընթացը երկխոսության միջոցով, որպեսզի ի վերջո ճեղքվի ոճրագործությունների և դրա անպատժելիության օղակը։
Մենք միայն կարող ենք ծափահարելկ նախագահ Բայդենին, որ նա մի կողմ դրեց քաղաքական նպատակահարմարությունը, և նախընտրեց ճշմարտությունը, համերաշխությունը, նարդաշնակությունը աշխարհի մարդկանց միջև։
Մեգան Ռեյդ, Գործադիր տնօրենի տեղակալ
Ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային համալսարան (Զորյան համալսարանի ֆակուլտետ)