ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը պրոֆեսոր Վահագն Դադարյանի ներկայիս վիճակի վերաբերյալ
Ցեղասպանագետ Վահագն Դադրյանի գերեզմանոցի ներկայիս վիճակի վերաբերյալ թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, որում մասնավորապես ասել է,- «Օբյեկտիվ պատճառներով (պատերազմ, COVID-19 համավարակ եւ այլն) պրոֆեսոր Դադրյանի տապանաքարի տեղադրման աշխատանքները Պանթեոնում հետաձգվել են, սակայն շուտով կվերսկսվեն»։
Հայաստանի Զորյան ինստիտուտը հավատում է, որ ստեղծված իրավիճակը շուտով կշտկվի, եւ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնական արձագանքը բավարար հիմք կհանդիսնա հանրության շրջանում հավելյալ շահարկումներից զերծ մնալու համար, եւ հետայսու Վահագն Դադրյանի անունը կհնչի միմիայն իր թողած անգնահատելի գիտական ժառանգությանն անդրադառնալու եւ մեծ հայորդուն մեծարելու համար։