Article

Բնիկ ժողովուրդների պատմության ամիսը Զորյանի համալսարանի հետ

14 հունիսի, 2021 

Տորոնտո, 14 հունիսի, 2021։ Հունիս ամսվա ամբողջ ընթացքում, Կանադան, հարգանքի տուրք էր մատուցում, Կանադայի բնիկ ժողովուրդների պատմությանը, մշակույթին և բազմազանությանը։ Այս ամիսը հնարավորություն է նաև ոչ-բնիկ ժողովուրդների համար լսել և իմաստություն ձեռք բերել բնիկներից, ինչպես աջակցել բնիկ ժողովուրդներին հաշտեցման գործընթացում։

Մինչ, Կանադայում ճշմարտության և հաշտեցման գործընթացները շարունակվում են եկվորների և բնիկների միջև, ամբողջ ազգը հիշեց անցյալի ամոթալի արարքները, 215 երեխայի հայտնաբերումը, Կամլպուսի հնդկական բնակելի դպրոցում, որը գտնվում է առաջին ազգի «Տկեմմլուպս տե Սեկվեմպեկ»-ում, Կամպլուսում։ Մի քանի այլ բացահայտումներ արվել են անցած շաբաթների ընթացքում և մինչ այժմ հետաքննվում են։ Այդ պատճառով, այս տարվա բնիկ ժողովուրդների պատմության ամիսը նվիրված է կորած երեխաներին, լքված ընտանիքներին, և բնակելի դպրոցների վերապրածներին։

Զորյանի համալսարանը սգում է այս հայտնագործությունների համար և կարևորում է Կանադայում լայն տարածում գտած կրթության և տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը ավելի լավ հասկանալու անհրաժեշտությունը: Ստորև, համալսարանը խորհուրդ է տալիս ծանոթանալ որոշ սկզբնական աղբյուրների հետ, որոնք վերաբերվում են բնիկ ժողովուրդների պատմությանը, գիշերօթիկ դպրոցներին, ճշմարտության և հաշտեցման մասին ավելին իմանալու համար: Զորյան համալսարանը համագործակցում է Տորոնտոյի համալսարանի մամուլի հետ` հունիս ամսվա ընթացքում առաջին երկու հոդվածները հանրությանը հասանելի դարձնելու համար, անվճար տպագրելով նրանց: Մնացած աղբյուրները միշտ հասանելի կլինեն հասարակությանը:

Կարդալու համար

  • Միջազգային թե՞ ազգային հանցագործություն։ Կանադայի հնդկական բնակելի դպրոցները և ցեղասպանության մասին կոնվենցիան, Էնթոնի Ջ. Հոլլ, Ցեղասպանության միջազգային ուսումնսիրություն, հատոր 12, համար 1, գարուն 2018, էջեր՝ 72-91:
  • Գաղտնիության կարևորության հարցը ոճրագործություններից հետո։ հավաքելով և պահելով Կանադայի բնակելի դպրոցի համակարգի գրառումները, Տրիսիա Լոգան, Ցեղասպանության միջազգային ուսումնսիրություն, հատոր 12 , համար 1, գարուն 2018, էջեր՝  92-102։
  • ՄԱԿ-ի հայտարարագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների մասին։
  • Հետազոտողների, հանրության, լրատվամիջոցների, ականատեսների և նրանց ընտանիքների կարևոր և արդիական առցանց նմնանակները։

Դիտելու համար

  • Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդները, պրոֆեսոր Լորենա Սեկվան-Ֆոնտենի կողմից կազմակերված վեբինար, Մանիտոբայի համալսարան, ցեղասպանության և մարդու իրավունքների վեբինարների շարք։
  • Ֆիլ Ֆոնտեն, Առաջին Ազգերի Ասամբլեայի նախկին ազգային ղեկավար, քննարկում է ճշմարտությունից մինչև հաշտություն. Կանադայի բնիկ ժողովուրդների համար»։
  • Հարցազրույց պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդի հետ, ով լույս է սփռում, հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների դժվար կյանքի վրա, պարզաբանելով թե ինչ ազդեցություն ունեցավ գաղութացումը, բնիկների կյանքի վրա։
  • Հարցազրույց Մաուրեն Հիեբերտի հետ, Կալգարիայի համալսարան, ճշմարտության և հաշտության հանձնաժողով։

         Զորյան համալսարանը (Տորոնտոյի գրասենյակ) կցանկանար ավելի մանրամասն ծանոթանար այն տարածքի հետ, որտեղ համալսարանը գործունեություն է ծավալում։ Հազարամյակներ շարունակ դա եղել է Հուրոն-Վենդաթի, Սենեկայի, իսկ վերջերս` Միսիսավագսի, Կրեդիտ գետի վրա գտնվող ավանդական երկիրը: Այսօր այս հողի վրա դեռ ապրում են բնիկն ժողովուրդները, ովքեր ժամանել են «կրիա» կղզուց: Համալսարանը, նրա աշխատակազմը և մասնաճյուղերը երախտապարտ են այս հողի վրա աշխատելու հնարավորության համար:

Copyright Themes © 2022