Article

Պետական և հավաքական բռնություն Թուրքիայում։ Անցյալի անպատժելիության դեպքերի ուսումնասիրությունը

27-ը ապրիլի, 2021

 2021 թվականի, ապրիլի 27-ին Զորյան համալսարանը անցկացրեց առցանց, վիրտուալ քննարկումներ, «ինչպես է անցյալի մեղքերի անպատժելիությունը, միջազգայնորեն մեծացնում բռնության մակարդակը։ Թուրքիայի դեպքերի ուսումնասիրությունը»։ Այս հարթակը հրավիրում է իր լսարանին ուշադրություն դարձնել հանցանքների անպատժելիության հարցի ազդեցությանը, ապագա բռնությունների, մարդկանց իրավունքների ոտնահարման և ցեղասպանության հանցանքների վրա։

Խորհուրդ ենք տալիս դիտել քննարկումները ստորև։

Քննարկումներին մասնակցել են Զորյանի կողմից վերջերս տպագրված հոդվածների, 16 գիտակական հեղինակներից  5-ը, հավաքական և պետական բռնություններ Թուրքիայում։ Ազգային ինքնության ստեղծումը կայսրությունից, մինչև ազգային պետություն։

Պատմության ընթացքում շատ դեպքեր են եղել, երբ Թուրքիան միայն շահել է անպատժելիությունից։ Զոհ դարձած տարբեր էթնիկ խմբերը տառապել են և շարունակում են տառապել արդարության և իրավունքի բացակայությունից։ «Պետական և հավաքական բռնությունը Թուրթիայում» գրքի մեջ, հեղինակները փորձում են բացատրել, թե ինչ ազդեցություն ունեցավ հայերի ցեղասպանության անպատժելիությունը, տարբեր էթնիկ խմբերի հետագա ճակատագրերի վրա այդ երկրում։ Դա ակնհայտ դարձավ դեռևս Համիդյան ջարդերի ժամանակներից, կազմակերպված 1890-ական թվականներին, որին հաջորդեց Ադանայի կոտորածը 1909 թվականին։ Այս կոտորածներին, հաջորդեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մի տերմին, որը առաջին անգամ կիառվեց Ռաֆայել Լեմկինի կողմից, որի իմաստն էր, մի ամբողջ ազգի, էթնիկական կամ կրոնական խմբի մասսայական կամ մասնակի ոչնչացում։ 1915 թվականին, 1.5-ից մոտ 2.5 միլլիոն հայ գազանաբար սպանվեց Օսմանյան Թուրքիայի կողմից, իրենց իսկ հայրենի հողի վրա, իսկ ողջ մնացածները արտաքսվեցին իրենց տներից 1915-1923 թ.թ. ընթացքում։

Թուրքիայի օրինակը ոգեշնչեց և ցույց տվեց անպատժելիության գոյությունը Նացիստական քաղաքական վերնախավին, ովքեր և իրագործեցին իրենց հրեշագործությունները։ Վերջում, 1939 թվականին, Օբելզալսբերգում իր ելույթը նա սկսեց հանրահայտ արտահայտությամբ «ով է՞ այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին»։

Անցել է շուրջ հարյուր տարի, բայց միևնույն է Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել հայոց ցեղասպանության իրողությունը։ Ոգեշնչված լինելով իր սեփական անպատժելիությունից, առանց որևե հետևանքի, անգամ այսօր Թուրքիան շարունակում է ճնշել ազգային փոքրամասնություններին, ոչ միայն իր երկրում, այլ նաև իր տարածքից դուրս, հարևան ազգային պետություններում։ Օրինակ, թուրքերի ներգրավվածությունը երկրորդ Արցախյան պատերազմին, քրդական դեմոկրատական կուսակցության անդամների ձերբակալությունը և քրդերի վրա հարձակումը հարավ-արևելյան Թուրքիայում, ինչպես նաև նմանակի հարձակումների կրկնությունը Սիրիայի և Իրաքի ազգային  տարածքների վրա։

Օսմանյան Թուրքիան ոչ միայն հանցանքներ է գործել իր հայազգի քաղաքացիների վրա, այլ նաև նրանց, ովքեր հանդիսանում էին, ոչ-թյուրքական էթնիկ փոքրամասնություններ։ Համալսարանի կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ, գիտությունների դոկտոր Կարոլին Շնայդերը, Նյուքեսլի համալսարանի թեկանծուն, բացահայտեց մեկ այլ անպատժելիության դեպք, Թուրքիայի կողմից, որը ազդեցություն ունեցավ ներկայումս իրականացվող բռնությունների վրա։

«Կարծում եմ, որ այսօր Թուրքիայի վերաբերմունքը Եզդիների նկատմամբ կրկնօրինակում է, ուշ ժամանակների Օսմանյան կայսրության վերաբերմունքը։ Եզդիները հարգված չեն որպես ազգային փոքրամասնություն և խումբ և դա օրինաչափություն է, որը հետապնդվում և աջակցվում է Թուրքիայի ներկայիս քաղաքական վերանախավի կողմից…Ես վստահ եմ, որ Թուրքիային անհրաժեշտ է հաշտվել Եզդիների հետ, ընդունելով նրանց դեմ ի կատար ածված հրեշագործությունները, որոնք վերջերս կրկնվեցին Աֆրինի տարածքում։ Որպես մեկ այլ էթնիկական խումբ, ովքեր ապրում են տարածաշրջանում, Եզդիները իրավունք ունեն տեղ զբաղեցնել Միջին Արևելքում։ Այստեղ է նրանց բնօրրանը։»

         Թուրքիան միակ պետությունը չէ, ով վատ վերաբերմունք է ցույց տալիս իր կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Անպատժելիության ազդեցության խորին ուսումնասիրությունները շ բացահայտեցին մեկ այլ նմանատիպ դեպք, Գվատեմալայում։ Զորյան համալսարանի, ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանային ծրագրի պրոֆեսոր Վիկտորիա Սանֆորդը Գվատեմալայի ցեղասպանությունը բացատրում է այսպես։

«Հասկանալով պետության դերը մասսայական հանցագործությունների մեջ, մեզ հնարավորություն է տալիս բացատրություն տալ թե ինչու են սպանվում կանայք, ինչը իր հերթին մեզ ետ է մղում պատմության խորքերը և թույլ է տալիս հասկանալ թե ինչպես է օգտագործվում ահաբեկչությունը, պետության կողմից իշխանության պահպանման գործընթացում, որը իր հերթին հանդիսանում է իշխանության պահպանման երաշխիք, 1980-ականների ցեղասպանությունից մինչև հանրային մաքրումներին և կանացիասպանությանը»։

Թուրքիայի և Գվատեմալայի օրինակները, առաջարկում են որ անպատժելիությունը չի սահմանափակվում մի որևե ժամանակահատվածով։ Սակայն, անպատժելիությունը ծնում է անպատժելիություն, ինչը իր հերթին գոյացնում է ավելի մեծ հանցանքների իրականացում, ինչի հետևանքով մոռացության է տրվում արդարությունը։

Գիտությունների դոկտոր Փայամ Ախավանը, միջազգային իրավաբան և պրոֆեսոր ՄակԳիլլի համալսարանում, նշում է, որ անպատժելիության մշակույթը ենթակա է ուսումնասիրության։ Պրոֆեսոր Ախավանը իր «Անպատժելիության հետևում։ Կարող է միջազգային քրեական արդարադատությունը ապագայում կանխել ոճրագործությունները» աշխատության մեջ նշում է հետևյալը։

«Անպատժելիության այս երկարաժամկետ հետևանքները չեն կարող թերագնահատվել։ հասարակ միջազգային նորմերի պահպանման ձախողումը ստեղծեց քաղաքական կլիմա, որտեղ բնաջնջումը, տեղահանումը, անիմաստ կոտորածները, հասանելի են դառնում քաղաքական վերնախավերին, ինչը ոչ միայն հանդիսանում է որպես գիտակցված քայլ, այլ նաև կենսունակ վարքագծի ենթագիտակցված եզրույթ։ Անպատժելիությունը քայքայում է այդպիսի վարքի դեմ արգելքները և սահմանափակումները ՝ թույլ տալով ազգային շահի անբարոյական հաշիվ: Անպատժելիության այս արմատավորված մշակույթին հակադարձելը աստիճանական և աստիճանական գործընթաց է »։

Շաբաթ օրը, ապրիլի 24-ին, հայող ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կարևոր քայլ կատարեց, որը կօգնի արմատախիլ անել անպատժելիության մշակույթը, ինչի մեջ արդեն դարեր շարունակ մեղադրվում է Թուրքիայի հանրապետությունը, իր «հայոց ցեղասպանության ճանաչմամբ»։ Զորյան համալսարանը բարձր է գնահատում և ծափահարում է ԱՄՆ-ի այս որոշմանը, ինչը հուսով ենք կօգնի պագայում կանխել բռնությունները և նմանատիպ ոճրագործությունները և կնպաստի զոհերի և ոճրագործների հաշտեցման գործընթացին։

Այս ամենը պահելով մտքում, Զորյանի համալսարանը հուսով է, որ այլ ազգերը և միջազգային հանրությունը հանցագործներին պատասխանատվության կենթարկի իրենց ոճրագործությունների համար և կպահպանի «Պաշտպանության պատասխանատվության» համաշխարհային քաղաքական պարտավորությունը, կանխել ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, էթնիկական զտումները և մարդկության դեմ հանցագործությունները: Բռնությունը չի կարող հանդուրժվել և պետք է պատժվի: Ինչպես նշում է պրոֆեսոր Ջեյմս Ուոլլերը։     

            «…ընդունումը ավելին է քան հասարակ պատմական և հայեցակարգային ճշգրտությունը, այն նաև արժևորում է ապագայում ճշմարիտ կանխարգելումը, որում բոլոր հետագա հանցագործները գիտակցում են, որ ցեղասպանության ժխտումը չի հանդիսանա պաշտպանական բուֆեր իրենց վայրագությունների համար։»

            Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կարող է շատ մեծ քայլ լինել դեպի անպատժելիության մշակյույթի վերացումը։

         Հուսալով, որ անպատժելիության մշակույթը հնարավոր է փոխել, Զորյանի համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ կրթության ծրագրերի, հանրային, քննարկումների, այդ թվում` բնօրինակ արխիվների և հրատարակությունների ուսումնասիրության միջոցով այդ հանցագործությունների մասին իրազեկության բարձրացմանը:

         Ձեռք բերեք «հավաքական և պետական բռնություն Թուրքիայում։ Ազգաին ինքնության ստեղծումը կայսրությունից մինչև ազգային պետություն» աշխատության ձեր օրինակը հենց հիմա։ Այս հատորը պարունակում է դեպքերի ուսումնասիրությունների և պատմագիտական մտորումների լայն շրջանակ Թուրքիայի պատմության մեջ այսպիսի բռնության շարունակական տագնապալի կրկնության վերաբերյալ, քանի որ տասնիններորդ դարից մինչև այսօր բազմազան էթնիկ-կրոնական խմբերի դեմ կատարված վայրագությունները դրդել են ազգի ինքնազգացողության վատթարացմանը։

Copyright Themes © 2022